Գեղարդ վանք

Գեղարդի վանքը երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված միջնադարյան համալիր է՝ կերտված միակուռ քարից: Այն 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում: Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցում (1215 թ) ուշագրավ են որմնակամարաշարով և քանդակներով մշակված գլանաձև թմբուկն ու հարավային քանդակազարդ շքամուտքը: Գավ
թի և գլխավոր եկեղեցու հյուսիսային կողմում վիմափոր կառույցներն են` 2 եկեղեցի, գավիթը, վերևում՝ ժամատուն-դամբարանը: Առաջին եկեղեցու (1230-50թթ.) երդիկի հիմքին փորագրված է ճարտարապետի անունը` Գալձագ: 1283թ.-ին փորվել են երկրորդ եկեղեցին և գավիթը: Ժայռի վերին մասում ժամատուն - դամբարանը (1288 թ ) քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով է : Վանքի շրջակայքում
կան ժայռափոր մատուռներ, խցեր, բազմաթիվ խաչեր, խաչքարեր: Գեղարդավանքը խիստ վնասվել է 1679 և 1840 թթ.-ի երկրաշարժերից, նորոգվել և վերականգնվել է 1958–87 թթ.-ին: Ավանդության համաձայն ` Գեղարդավանքը հեթանոսական սրբավայրի տեղում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին: Եկեղեցու արևելյան կողմում՝ աստիճաններից վեր գտնվող քարայրի ճակատային մասո
ւմ, իբրև հավաստի վկայություն սերունդներին, փորագրված է . «Սուրբ Գրիգոր Հայոց Լուսավորիչ»։ Տաճարի կառուցման հետ կապված կա լեգենդ, որը պատմում է, որ ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշել են թողնել աշխարհիկ կյանքը և ձորի մեջ տաճար կառուցել: Երկար ժամանակ նրանք չեն կարողացել որոշել կառուցվելիք տաճարի վայրը և խնդրել են Աստծուն օգնել իրենց: Առավ
ոտյան, երբ արթնացել են, տեսել են իրենց բրիչը` խրված լեռան կատարին: Աստվածահարս կույսի օգնությամբ քույրն ու եղբայրն աստիճանաբար ժայռի մեջ տաճար են բացել ու մինչև կյանքի վերջ ծառայել տաճարին: Գեղարդի վանքի հրաշագործությունների համբավը, ըստ լեգենդի, հասել է միջինասիական զորապետ, ամիրա Լենկթեմուրին, ով որոշել է անձամբ փորձել այն։ Անթիվ զորքով նա հար
ձակվում է ձորի վրա և հրամայում իր մոտ բերել Գեդարդի Սուրբ նշանը։ Երբ զինվորները բարձրացնում են նիզակները Սուրբ նշանին հարվածելու, անմիջապես հայտնվում են զրահներով և գույնզգույն համազգեստներով բազմաթիվ զինվորներ ու ամեն կողմից հարձակվում թշնամու վրա։ Թեմուրի զորքն իրարանցման մեջ փախուստի է դիմում, շատերը կուրանում են, ձեռքերն են թմրում: Տեսնելով այդ
, սարսափահար Լենկթեմուրը Սուրբ նշանից թողություն է խնդրում և, պարգևներ խոստանալով, հետ վերադառնում։ Գեղարդավանքը նախ կոչվել է Այրիվանք ` քարայրային կառույցների պատճառով: Միաբանների ձեռքով փորված բնական այրերը ճգնարաններ են ծառայել: Շրջակայքում գտնվել են այդպիսի շուրջ 140 այր: Այրիվանքը 13-րդ դարից սկսած հիշատակվում է որպես Գեղարդավանք՝ ի պատիվ
այդ ժամանակից վանքում պահվող Հայ Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկի՝ Սուրբ Գեղարդի: Սա այն նիզակի տեգն է, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցել է Աստծո որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Մոտ 15սմ երկարություն ունեցող տափակ երկաթյա այդ տեգն իր հետ Հայաստան է բերել Սուրբ Թադեոս առաքյալը: Հայաստանի և հարևան երկրների եկեղեցիներում տեգով օրհնել են ժողովրդին,
ազատել աղետներից ու համաճարակներից: Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով և Սուրբ Գեղարդով այսօր օրհնում են մյուռոնը։ 18- րդ դարից սկսած Սուրբ Գեղարդն ու այս վանքում գտնվող Նոյյան տապանի մասունքը պահվում են Մայր Աթոռի թանգարանում: Նախաքրիստոնեական շրջանում այս վայրը պաշտվել է որպես սրբատեղի` սրբացված աղբյուրների պատճառով։ Այդ աղբյուրներից մեկը մինչ օրս
պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում և մարդիկ հավատում են դրա հրաշագործ զորությանը: